- 1 Նոյեմբերի 2021
- admin
- 0 Comments
- Senza categoria
Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչությունը Հայաստանում
Աշխարհի շատ երկրների համար, ամենաերկար դիվանագիտական հարաբերությունը Պապական պետության հետ է եղել, որն ինքնին աշխարհի ամենահին դիվանագիտական մարմիններից է:
Հռոմեական եկեղեցու եւ Հայաստանի միջև հարաբերությունները թվագրվում են վաղ քրիստոնեությունից, երբ 2000 տարի առաջ քրիստոնեությունը Երուսաղեմից տարածվեց «հայտնի աշխարհով» մեկ՝ որտեղ հանդիպումները և փոխանակումները փոխակերպվեցին ամենօրյա կյանքին վերաբերող հարցերի քննարկման հարթակի։
Դարերի ընթացքում, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև այս տևական և հարուստ հարաբերությունները շարունակել են ավելի ու ավելի ամրանալ։ Համապատասխանաբար, 2021 թվականին, Հայաստանում, Երևանում, Հյուսիսային պողոտայի վրա բացվեց Առաքելական Նվիրակությունը (Սուրբ Աթոռի Դեսպանություն)։
Սուրբ Աթոռի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ժամանակակից պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները սկիզբ են առել 1992 թվականի մայիսի 23-ից, երբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն եւ երկու կողմերն էլ պաշտոնապես հաստատեցին հարաբերությունները:
Սուրբ Աթոռը իր կողմից որպէս առաջին Առաքելական Նվիրակ (Դեսպան) Հայաստանի Հանրապետությունում նշանակեց Նորին Գերազանցություն Ժան-Պոլ Արքեպիսկոպոս Էմէ Գոբելին (1993-1997):
Նրան հաջորդել են Առաքելական նվիրակներ՝ Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը (1998-2001), Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին (2001-2011), Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին (2001-2017) եւ Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուր (2018թ․-ից մինչև այժմ):
Հայաստանի Հանրապետության հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր, Սուրբ Աթոռը մշտապես ունեցել է դիվանագիտական գործակալներ` Հայաստանի հետ հարաբերությունները խթանելու համար, ինչպես նաև տարբեր հաստատությունների միջև զանազան մակարդակներում այլ նախաձեռնություններ կազմակերպելու համար:
Տարիների ընթացքում Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև շարունակական հարաբերությունների արդյունքում Հայաստանում ձևավորվեցին և սկսեցին աշխատել Մխիթարյան Միաբանությունը, Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանությունը, Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականները, Մայր Թերեզայի Գթության քույրերը Սպիտակում և Երևանում, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը, որը կառուցվել է 1988թ․-ի երկրաշարժից հետո, և Հայկական Կարիտասը։ Այս բոլոր կառույցները հիմնադրվել են համաշխարհային կաթողիկէ եկեղեցու ռեսուրսներով և աջակցությամբ:
Այս կաթողիկէ հաստատությունները Հայաստանում արժեքավոր աջակցություն են ցուցաբերել նաև երկրում Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելությանը: Առաջին տարիներին, Առաքելական Նվիրակը կարող էր նաև հենվել Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի գործող Արքեպիսկոպոսի կողմից տրամադրված գրասենյակի վրա:
2019թ․-ին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը, իր Հայաստան կատարած այցի ընթացքում նշեց, որ «Հայաստանում ներկա բոլոր կաթողիկէ համայնքների (հայ կաթողիկէների, լատինական և այլ ծեսի կաթողիկէների) համատեղ նպատակը միշտ հայ հասարակության բարեկեցության համար աշխատելն է եղել: Մեր համայնքները հիմա էլ շարունակում են աշխատել այս ուղղությամբ՝ հոգևոր, մշակութային, կրթական, բարեգործական և հումանիտար ոլորտներում տարբեր գործունեությունների իրականացման միջոցով» (մամուլի հաղորդագրություն, 9 նոյեմբերի, 2019թ. ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն, Երևան):
Երևանի Հյուսիսային պողոտայում Առաքելական Նվիրակության նստավայրը ժամանակավոր է, քանի որ նպատակ կա կառուցել ավելի հիմնային դիվանագիտական առաքելություն, որը բավարար տարածք կունենա Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելության տարատեսակ գործունեությունների համար: Այս տարի՝ նշելով Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Սուրբ Աթոռը ակնկալում է ապագայում կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք կշարունակեն բարիք բերել ամբողջ հայությանը: