«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը: «Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը». սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:
«Հայկական Կարիտաս»-ն ունի 7 հիմնական ուղղություն.
«Հայկական Կարիտաս»-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները Հայաստանում, գործում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Այսօր ՀԿ հպարտանում է ամուր ինստիտուցիոնալ բազայով, հստակ սահմանված առաքելությամբ և տեսլականով, տեղական ու միջազգային բազմաթիվ գործընկերներով: Այն զարգացնում է իր հզոր ներուժը, որպեսզի աճող կարողություններով ծառայի շահառուներին: «Հայկական Կարիտաս»-ը Կարիտասի Ինտերնացիոնալիզի և Կարիտաս Եվրոպայի անդամ է` ավելի քան 160 անդամից կազմված Կարիտասի միջազգային ցանց, որն արտակարգ իրավիճակներում աջակցություն ու օգնություն է տրամադրում աշխարհի բոլոր երկրներին: