Եպիսկոպոս Ջուզեպե Պազոտո Մուսթիի Տիտղոսավոր Եպիսկոպոս Առաքելական Ադմինիստրատոր, Կովկասի Լատինների Առաքելական Ադմինիստրացիա
Օրհնյալ Մարիամ Աստվածածնի
Վերափոխման Մայր Տաճար
Թբիլիսի
Օրհնյալ Մարիամ Աստվածածնի Վերափոխման Մայր Տաճար
13րդ դարում, կաթողիկեները բնակություն հաստատեցին այն տարածքում, որտեղ ներկայումս կառուցված է եկեղեցին, իսկ 1240թ․-ին Դոմինիկյան Միաբանությունը այս տարածքում վանք հիմնադրեց: 1328 թվականին Թբիլիսիում հիմնվեց Եպիսկոպոսական Աթոռ և կառուցվեց Մայր Տաճար եկեղեցի, որը նվիրվեց Սուրբ Հովհաննես Մկրտչին: 16րդ դարում Կաթողիկե երկրպագությունը այստեղ ընդհատվեց: 17րդ դարի ընթացքում կաթողիկե միսիոներները վերադարձան Վրաստան և կառուցեցին Ավետմանը նվիրված նոր եկեղեցի (այսպես կոչված ՝ «լատինական եկեղեցի կաթողիկէ փողոցում»): Հետագայում Թեյմուրազ թագավորը ևս մեկ անգամ զրկեց կաթողիկեներին այս տարածքում երկրպագություններ կազմակերպելու հնարավորությունից:
Ներկայիս Մայր տաճարը նախագծվել է Ֆրիար Ֆիլիպո Ֆորանյանի կողմից և կառուցվել է նախորդ Ավետման եկեղեցուն մոտ գտնվող տարածքում (1805-1808): 1884թ․-ին Հայր Դմիտրի Թումանիշվիլին շենքն ավելի է կատարելագործել եւ գեղեցկացրել: 1998թ․-ից 1999 թվականը Մայր Տաճարը հիմնովին վերանորոգվել է Լատինական Եկեղեցու Առաքելական Ադմինիստրատոր Ջուզեպե Պազոտոյի առաջնորդությամբ եւ ճարտարապետ Ա. Սոլոմնիշվիլիի վերահսկողությամբ: Վերականգնման ավարտին եկեղեցին վերանվանվեց ի պատիվ Մարիամ Աստվածածնի Վերափոխման: Այսօր շենքում ներկայացված են բարոկկո և նեոգոթական ճարտարապետության տարրեր, իսկ խորանի հատվածը զարդարված է ժամանակակից որմնանկարներով (1999 — 2000):
Բացի Մայր Տաճարից Թբիլիսիում է տեղակայված նաև «Սուրբ Պետրոս և Պողոս » կաթողիկե եկեղեցին: