Խորխե Մարիո Բերգոլիո՝ ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, 1936թ․-ի դեկտեմբերի 17-ին։ Քահանա է ձեռնադրվել 1969 թվականի դեկտեմբերի 13-ին, Հիսուսի Միաբանությունում (Ճիզվիտների Միաբանություն)։ 1992 թվականի մայիսի 20-ին նրան ընտրել են Աուկայի թեմի տիտղոսավոր եպիսկոպոս եւ ձեռնադրվել է 1992 թվականի հունիսի 27-ին։ 1997 թվականի հունիսի 3-ին Բորգոլիոյին նշանակում են Բուենոս Այրեսի թեմի արքեպիսկոպոսի կոադյուտոր (աթոռակից)։ 1998 թվականի փետրվարի 28-ին, թեմի եպիսկոպոսի մահից հետո, հաջորդում է որպես Բուենոս Այրեսի նոր արքեպիսկոպոս։ 2001 թվականի փետրվարի 21-ի Կոնսիստորիումի (կաթողիկէ եկեղեցու հոգևոր խորհուրդ) ժամանակ հանրայնորեն արժանացել է կարդինալական աստիճանի։
2013 թ. մարտի 13-ին ընտրվել է Սրբազան Քահանայապետ և 2013 թվականի մարտի 19-ին հանդիսավոր կերպով ստանձնել է եկեղեցու տիեզերեկան հոգևոր ծառայությունը:
Տիտղոսները․ Հռոմի Եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի Առաջնորդական Փոխանորդ, Առաքյալների Արքայազնի Իրավահաջորդ, Ընդհանրական Եկեղեցու Գերագույն Քահանայապետ, Իտալիայի Առաջնորդ, Հռոմեական Նահանգի Մետրոպոլիտ Արքեպիսկոպոս, Վատիկանի Քաղաք-պետության Գերիշխան, Աստծո Ծառաների Ծառա։