Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • Italiano
    • English
  • Facebook
  • Twitter
  • 12 Նոյեմբերի 2021
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

Սուրբ Աթոռը և Հայաստանի Հանրապետությունը

Երևանում Առաքելական Նվիրակությունը (Սուրբ Աթոռի Դեսպանություն) Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համերաշխության նշանն է Հայ Ազգի հետ: Նույնիսկ նախքան 1991 թվականին Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետություն միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատվելը, 20-րդ դարի համաշխարհային իրադարձությունները ավելի մտերմացրեցին Սուրբ Աթոռն ու Հայաստանը։ 

Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը (1854-1922) այն մարդկանցից է, ով Հայաստանի կողմից մեծ պատվի է արժանացել հանուն հայերի կատարած իր դիվանագիտական գործունեության և կոչերի համար: 1946թ․-ին Պիոս XII Պապը Հավատքի Տարածման Միաբանության Կարդինալի և Պրեֆեկտի տիտղոս շնորհեց Աստծո Ծառա Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաջանյանին (1895-1971): Պիոս XII-ը նրան վստահեց «հովվական» գործառույթ՝ ներկայացնել Սուրբ Աթոռը միջազգային լայն հարթակներում։

1992 թվականի հոկտեմբերին, խորհրդային ճնշող ռեժիմի անկումից հետո, Արևելյան Եկեղեցիների Միաբանության պրեֆեկտը՝ Կարդինալ Աքիլե Սիլվեստրինին, կարողացավ այցելել Հայաստան և անմիջական կապեր հաստատել: Իսկ 20 տարի առաջ, 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը ինքը այցելեց Հայաստան: Ավելի ուշ, 2015թ․-ի ապրիլին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Սուրբ Պետրոսի տաճարում, Սուրբ Պատարագ մատուցեց հայ հավատացյալների համար, որին մասնակցում էին քաղաքացիական և կրոնական բարձրագույն պաշտոնյաներ: 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հռչակեց հայ գրող և վանական Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: 2016 թվականի հունիսի 24 -ին Հայաստանն ընդունեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ով այցելեց Երևանը, Էջմիածինն ու Գյումրին: Տարիների ընթացքում Հռոմի Կաթողիկէ Եկեղեցուց Հայաստան են այցելել տարբեր բարձրաստիճան հոգևորականներ:

Հայկական կողմից, երկրի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ ներառյալ նախագահները և արտաքին գործերի նախարարները, տարբեր առիթներով այցելել են Վատիկան։ Հայաստանի հոգևոր առաջնորդները նույնպես կարևոր այցեր են կատարել Վատիկան։ Հատկանշական են, տարիների ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․-ի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այցելությունները Հռոմի Պապեր Հովհաննես Պողոս Երկրորդին, Բենեդիկտոս XVI-ին և Ֆրանցիսկոսին։

Սուրբ Աթոռը Հարավային Կովկասում երկխոսության և խաղաղության հաստատման անդադար կոչ է անում։  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջինն էր համաշխարհային առաջնորդներից, ով 2020թ․-ի Հուլիսին կոչ արեց Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատել և մինչ օրս էլ շարունակում է այս հստակ կոչը՝ օգտագործելով Սուրբ Աթոռի դիվանագիտական կապերը տարածաշրջանում երկխոսությանը և երկարատև փոխըմբռնմանը ի նպաստ։ 

Երևանում նորաբաց Առաքելական Նվիրակությունը կարևոր ազդակ է Հայաստանի և միջազգային հանրության համար։ Երևանում Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության բացումը ինքնին արդեն խոսք է օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, մարդասիրական գործակալություններին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են տարածաշրջանում երկխոսության և խաղաղության հաստատման գործում։

Prev PostՍուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչությունը Հայաստանում
Next Post2022 թվականի մարտի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կընծայաբերի Ռուսաստանը և Ուկրաինան Մարիամի Անարատ Սրտին, կոչ անելով խաղաղության պարգևին:

Վերջին գրառումները

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
  • Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
  • Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
  • ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Copyright 2022, All rights reserved.