- 19 Փետրվարի 2021
- admin
- 0 Comments
- Senza categoria
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻ ԽՈՍՔԸ Ն.Գ. ՆՇԱՆ ԱՐՔԵՊՍ. ԿԱՐԱՔԵՀԵՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ( Գյումրի, 17 Փետրվար 2021 )
The Most Reverend Raphael F. Minassian
Ordinary for the Armenians of Eastern Europe
His Holiness Pope Francis was saddened to learn of the death of Archbishop Emeritus Neshan Karakéhéyan, and he offers his prayerful condolences. Giving thanks to God for the late Archbishop’s years of episcopal ministry to the Armenian faithful of Eastern Europe, he commends his soul to the mercy of Christ the Good Shepherd. To all who mourn Archbishop Karakéhéyan’s passing in the sure hope of the Resurrection, the Holy Father cordially imparts his Apostolic Blessing as a pledge of consolation and peace in the Lord.
Cardinal Pietro Parolin
Secretary of State
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻ ԽՈՍՔԸ
Ն.Գ. ՆՇԱՆ ԱՐՔԵՊՍ. ԿԱՐԱՔԵՀԵՅԱՆԻ
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
( Գյումրի, 17 Փետրվար 2021 )
Գերապայծառ Տեր, սիրելի քահանաներ ու միանձնուհիներ, թանկագին եղբայրներ ու քույրեր։
Կամենում եմ այս տեղական Եկեղեցուն հայտնել ցավակցություններն անձամբ իմ և Սրբազան Քահանայապետի, ով ընկերակցում է մեզ աղոթքով և Առաքելական Օրհնությամբ, Նշան Արքեպիսկոպոս Կարաքեհեյանի մահվան կապակցությամբ։
Պատկերացնում եմ, որ այն հեռավոր 1966 թվականի Հուլիսի 2-ին, երբ քահանա ձեռնադրվեց, Գերպ. Նշան Սրբազանն իր սրտում կրում էր այն ողջ ուրախությունը, խանդավառությամբ ու Աստծո հանդեպ երախտագետ բերկրանքով լի ծրագրերը, որոնք սովորաբար ընկերակցում են քահանայի ձեռնադրության և «Առաջին Սուրբ Պատարագի» օրվան։ Բայց ինքն էլ փորձառությունն ունեցած կլինի, Եկեղեցում վարած հովվական բազմապիսի պաշտոնների ընթացքում, – Զմմառի Ընծայարանի մեծավոր և հոգևոր հայր, ծխական ծառայություն Հունաստանում և Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում, Զմմառի վանքի ընդհանուր մատակարարություն, եպիսկոպոսական ծառայություն Արևելյան Եվրոպայում և Պարսկաստանում, – որ խանդավառության ու վեհանձնության մեր պաշարների վրա չէ, որ կարող ենք հուսալ առաջին հերթին, որքան հատկապես, և կասեի՝ բացառապես, Աստծո հավատարմության վրա, որը կանչված ենք բացահայտելու և ընդունելու օրըստօրե։ Յուրաքանչյուր քահանայի, և մանավանդ՝ եպիսկոպոսի կյանքի ընթացքում բացահայտվում է այս ճշմարտությունը. իսկապես պետք է հրաժարվենք մեր բոլոր ունեցվածքներից, ինքնաբավության որևէ հավակնությունից, որովհետև ինքնին կյանքը և ծառայության նվիրումը կամաց կամաց մերկացնում են մեզ ամեն ինչից, որպեսզի Տեր Հիսուսը լիացնի ամեն ինչ Իր շնորհով։
Հիվանդությունը, որ ապրեց իր գոյության վերջին տարիներին Գերպ. Նշան Սրբազանը, օգնեց իրենց վճռական կերպով կողմնորոշվելու դեպի այն, ինչը պետք է որ գրավեր մեր բոլորիս ուշադրությունը. մեր վերջին ճամփորդության խորհուրդը, այն անցումը, որի ժամանակ իսկապես պետք է թողնենք մեր բոլոր ունեցվածքները, և մինչև իսկ մեր երկրային կյանքը, մինչև վերջ լինելու համար Տեր Հիսուսի աշակերտները, հետևելով Իրեն Իր զատկական ելքի մեջ։ Նշանակալի է, որ այս անցումը Գերպ. Նշան Սրբազանի համար կատարվեց Քառասնորդացի հենց սկզբում, որը Զատկվա պատրաստության ժամանակն է, կյանքի Տիրոջ հետ մտնելու համար Արքայություն, որը մայրամուտ չունի։
Կկամենայի նաև շնորհակալություն հայտնել Գերպ. Տեր Ռաֆայել Արքեպս. Մինասյանին, այն հյուրընկալության ու օժանդակության համար, որ վեհանձնաբար ընծայեց մեր այս Եղբորը իր կյանքի վերջին տարիներին, նրա առաջ բացելով իր տան դռները և օգնելով նրան նրա բոլոր կարիքների մեջ։ Սա ամենագեղեցիկ ու ամենապերճախոս վկայությունն է եղբայրական սիրո, որ պետք է տիրի Միակ Տիրոջ աշակերտների միջև։ Շնորհակալություն, Գերապայծառ Տեր։
Արդ, թող որ Տերը պարգևի Գերպ. Նշան Սրբազանին, նաև մեր աղոթքների շնորհիվ, բաց դեմքով տեսնելու այն, ինչը որ բազմաթիվ անգամներ քարոզել է խորանից, և լիովին վայելել Հարուցյալ Քրիստոսի դեմքի գեղեցկությունը, լսելու համար Նրա ձայնը, որ ասում է. «Ե՛կ, ծառա բարի ու հավատարիմ, մասնակցիր քո Տիրոջ ուրախությանը» (հմմտ. Մտթ 25, 21)։