Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • ՀայերենՀայերեն
    • ՀայերենՀայերեն
    • ItalianoItaliano
    • EnglishEnglish
  • Facebook
  • Twitter
  • 10 Ապրիլի 2021
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

Հհ մօտ Առաքելական նուիրակ` Գերապայծառ Խօսէ Ա. Պէթէնքուրի բարձր մակարդակի հանդիպումները Վատիկանին մէջ։

Ապրիլ ամսուայ առաջին կէսին ՀՀ մօտ Սուրբ Աթոռի Առաքելական նուիրակ` գերապայծառ Խօսէ Ավելինօ Պեթէնքուրը Վատիկանի մէջ ունեցաւ բարձր մակարդակի հանդիպումներ որոնց շարքին Ան հանդիպում ունեցաւ Ֆրանչիսկոս Պապին հետ ու հանդիպման առթիւ Քահանայապետին նուիրեց Սուրբ Ընտանիքի պատկեր մը, որ պատրաստուած էր Վրաստանի Նեկրեսի թեմի վանականներու կողմէ, Սուրբ Յովսէփին և ընտանիքին նուիրուած տարուան առթիւ:

Առաքելական նուիրակը ապա հանդիպումներ ունեցաւ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար կարդինալ Փիեթրօ Փարոլինի, պետքարտուղարի փոխանորդ գերապայծառ Էտկար Փենիա Փարայի, պետութիւններու հետ յարաբերութիւններու քարտուղար` Գերապայծառ Փոլ Ռիչըրտ Կալլակերի, եւ Հռոմի Քուրիայի գերատեսչութիւններու զանազան պատասխանատուներուն հետ որոնց շարքին նաեւ Արեւելեան Եկեղեցիներու Ժողովի կառավարիչը Կարդինալ Լէօնարտօ Սանտրի։

Գերապայծառ Պեթէնքուրը հանդիպում ունեցաւ նաեւ «Մանուկ Յիսուս» մանկաբուժականի նախագահ Տիկ. Մարիելլա Էնօքի հետ, Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած դեսպաններու աւագերէց Կիպրոսի դեսպանի, ինչպէս նաեւ Վրաստանի, Հայաստանի, Քանատայի, Փորթուկալի եւ Միացեալ Թագաւորութեան դեսպաններուն հետ:

Հռոմ կեցութեան ընթացքին Առաքելական նուիրակը այցելեց նաև Անարատ Յղութիւն հայ Քոյրերու մայր տունը և «Caritas Internationalis» ի կեդրոնը:

 

Հանդիպումներու ընթացքին քննարկումներ կատարուեցան Հարաւային Կովկասի մէջ տիրող առկայ իրավիճակի մասին, անդրադարձ կատարելով մարդու արժանապատուութեան, մարդասիրական որոնումներու, խաղաղութեան, դաւանանքի ազատութեան, զարգացման, մշակութային ժառանգութեան, առողջապահութեան և համամիութենական հարցերու մասին:

Մտահոգիչ նկատուեցան Covid-19 համաշխարհային առողջապահական համաճարակի ներկայի ճգնաժամը և Հարաւային Կովկասի երկիրներուն մէջ տիրող առկայ յատուկ քաղաքական իրավիճակները:

Վատիկան Նիուզի հայկական բաժնի հետ ունեցած զրոցյի մը ընթացքին Գերապայծառ Պեթէնքուրը յատուկէն անդրադարձաւ Սուրբ Զատկուայ առթիւ «Urbi et Orbi» Քահանայապետի ուղերձի մասին, որ «կը ներառեր Լեռնային Ղարաբաղի պատերազմի գերիներուն ազատ արձակելու կոչը»: Ան ապա յայտնեց թէ Ֆրանչիսկոս Պապը, իր Առաքելական նուիրակի միջոցաւ, կը ցանկայ նոր դիւանագիտական ​​բնակելի առաքելութիւն բանալ Երեւանի մէջ եւ այս մէկը «պատմութեան այս ժամանակահատուածին մօտիկութեան պերճախօս ժեստ մըն է հանդէպ Հայ ազգին» ըսաւ Գերապայծառ Պեթանքուրը:

Յիշելով 2016-ին Հայաստան ապա Վրաստան ու Ատրպէյճան կատարած առաքելական այցելութիւնները Սրբազան Պապը Առաքելական Նուիրակէն, որ իր անձնական պատուիրակն է, խնդրած է իր ողջոյնները, համերաշխութեան արտայայտութիւնները, աղօթքները, կարիքաւորներուն համար զօրակցութիւնը և օրհնութիւնները փոխանցէ բոլորին ՝ խնդրելով նաև, որ անոնք «աղօթեն իրեն համար»:


Prev PostԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻ ԽՈՍՔԸ Ն.Գ. ՆՇԱՆ ԱՐՔԵՊՍ. ԿԱՐԱՔԵՀԵՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ( Գյումրի, 17 Փետրվար 2021 )
Next PostՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ Է ՆՎԻՐՈՒՄ ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վերջին գրառումները

  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
  • Սրբազան Քահանայապետը Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայերի Առաջնորդության Առաքելական Կառավարիչ է նշանակել Գերաշնորհ Հայր Միքայել Բասսալեին, ով մինչ այժմ եղել է «Սուրբ Խաչ»ի ժողովրդապետը Բելմոնթում, ԱՄՆ։
  • 2022 թվականի մարտի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կընծայաբերի Ռուսաստանը և Ուկրաինան Մարիամի Անարատ Սրտին, կոչ անելով խաղաղության պարգևին:
  • Սուրբ Աթոռը և Հայաստանի Հանրապետությունը
  • Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչությունը Հայաստանում

Copyright 2022, All rights reserved.