Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • Italiano
    • English
  • Facebook
  • Twitter
  • 26 Ապրիլի 2021
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ Է ՆՎԻՐՈՒՄ ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կիրակի, 2021թ. Ապրիլի 25-ին, Առաքելական Նվիրակը՝ Ն.Գ. Յոզե Ա. Բեթթենքուրը, Հայաստանի Հանրապետության Աշոցք համայնքում գտնվող «Մայր Փրկչի» կաթողիկեՀիվանդանոցի տնօրեն Հգշ. Հ. Մարիո Քուքքարոլլոյի հետ, Երևանի հայ-կաթողիկե Համայնքիմասնակցությամբ, օրհնեցին Քովիդ-19-ով վարակված հիվանդների խնամքի համարհատկացված բժշկական մի քանի պիտույքներ։

 

Արարողությունը տեղի ունեցավ Քանաքեռի հայ-կաթողիկե Առաջնորդարանի բակում, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո։ Օրհնվեց և գործածության հանձնվեցշտապօգնության մի նոր մեքենա, հագեցած բժշկական շարժական ամենաարդիականգործիքներով և Քովիդ-19-ի դեպքում գործող շտապօգնության միավորումով։ Հիվանդանոցիկաթողիկե Տնօրենությունը ձեռքբերեց նաև բժշկական հավելյալ պարագաներ՝ Քովիդ-19 ժահրով վարակված բազմաթիվ հիվանդներին փորձաքննելու և բուժելու համար։ 2020 թվականի սկզբում Հիվանդանոցն արդեն ստացել էր արհեստական շնչառության գործիքներ, որոնք նվեր էին Հայաստանի և Վրաստանի Կարիտասների կողմից։

 

Նոր գործիքների ձեռքբերումը հնարավոր դարձավ Վատիկանի «Մարդկային ԱմբողջականԶարգացման Խթանման» Նախարարության ենթակայությամբ գործող «Բարի ՍամարացիՀիմնադրամի» և Առաքելական Նվիրակության համատեղ ջանքերի շնորհիվ։ «ԲարիՍամարացի Հիմնադրամը», որ Սուրբ Աթոռի հիմնարկներից մեկն է, մեկն է կաթողիկեբազմաթիվ ու հանրածանոթ հիմնադրամներից, որոնք, եկեղեցային ա՛յլ հիմնարկների հետներդաշնակ համագործակցությամբ, իրենց ուշադրության կենտրոնում են պահումմարդասիրական կարիքները։

 

Աշոցքի «Մայր Փրկչի» Հիվանդանոցը ղեկավարվում է Սբ. Քամիլլո դե Լելլիսի ՄիաբանությանՀայրերի կողմից, որոնք 25 տարուց ի վեր կրոնական նվիրումով հոգ են տանում և խնամում ենհարավային Կովկասի տարածաշրջանի հիվանդներին։ Հիվանդանոցը սիմվոլիկ վճարովընծայում ու ապահովում է բժշկական սպասարկում նրանց, ովքեր դա կարող են անել, այլապես՝ տրամադրում է ձրի ծառայություն։

 

 

Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի ընտրության այս ութերորդ տարեդարձը ԱռաքելականՆվիրակությունը կամեցավ տոնել Սրբազան Քահանայապետի ուսուցումներինամենաներդաշնակ կերպով. շնորհակալություն հայտնելով Աստծուն նվիրատուներիառատաձեռն վեհանձնության համար և ձեռք մեկնելով



Prev PostՀհ մօտ Առաքելական նուիրակ` Գերապայծառ Խօսէ Ա. Պէթէնքուրի բարձր մակարդակի հանդիպումները Վատիկանին մէջ։
Next PostPope Francis meets with the President of the Republic of Armenia His Excellency Mr. Armen Sarkissian

Վերջին գրառումները

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
  • Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
  • Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
  • ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Copyright 2022, All rights reserved.