ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
Հայաստանում Առաքելական Նվիրակի նշանակում Հայատանում Առաքելական Նվիրակությունը ստորև հաղորդում է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Նորին Գերազանցություն՝ Ցիսայի (Cissa) Տիտղոսակիր Արքեպիսկոպոս Հայր Անտե ՅՈԶԻՉին նշանակել է Հայաստանում նոր Առաքելական նվիրակ։ Նշանակման մասին հայտարարվել է այսօր՝ 2024 թվականին հունիսի 28-ին Վատիկանում։ Արքեպիսկոպոս Յոզիչը ծնվել է Տրիլում (Խորվաթիա)՝ 1967 թվականի հունվարի […]
Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
Սուրբ Պետրոսի հրապարակ «Ուրախ եմ հայ և ազերի բանտարկյալների նշանակալի թվի ազատագրմամբ: Հուսով եմ նայում այս դրական նշանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, և կողմերին ու իրենց ղեկավարներին քաջալերում եմ հնարավորինս շուտ կնքել Խաղաղության պայմանագիրը»,-ասեց Ֆրանչիսկոս Պապը: https://youtu.be/iSMaz3jtL-k?si=FgUniak-cSR_OFpQ&t=671
Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
Նորին Գերազանցություն, Պետությունների հետհարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA) Նյու Յորք, երեքշաբթի, 26 սեպտեմբերի 2023 թ «Սուրբ Աթոռը Հայաստանի և Ադրբեջանի միջևերկխոսության և բանակցությունների կոչ է անում՝միջազգային հանրության աջակցությամբ, որը հնարավորինսշուտ կնպաստի կայուն համաձայնագիր հաստատելու՝դրանով իսկ վերջ դնելով հումանիտար ճգնաժամին ևկարգավորելով Լեռնային Ղարաբաղում […]
ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
2023 թվականի հուլիսի 11-13-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի հրավերով, տեղի ունեցավ Նորին Վսեմություն Սուրբ Աթոռի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական այցը Հայաստան։ Հուլիսի 11-ի երեկոյան Պետքարտուղար կարդինալը օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների բաժնի պաշտոնյա՝ մոնսինյոր Պավել Մարչին Օբյեձինսկիի ուղեկցությամբ Սադախլու-Բագրատաշեն անցակետից հատեց Հայաստանի ու Վրաստանի սահմանը։ Հյուրին ընդառաջ […]
Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Շատ մօտիկից ծառայած լինելով Հռոմի Պապ Պենետիկտոսին մինչև իր հրաժարականը, և այցելելով նրան, երբ առիթն էի ունենում Հռոմ այցելելու, կարող եմ ճշմարտապէս վկայել, որ նա իսկապէս «ազնուականներուն ազնուականն» էր. Գերապայծառ Պեթանքուր «Ճշմարտութեան Գործակից». Հռոմի Սրբազան Պապ Պենետիկտոս Տասնվեցերորդի եպիսկոպոսական կարգախօսն էր սա։ Ճշմարտութեան փափաքը նրա կեանքի համադրութիւնն էր, և դա […]
Սրբազան Քահանայապետը Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայերի Առաջնորդության Առաքելական Կառավարիչ է նշանակել Գերաշնորհ Հայր Միքայել Բասսալեին, ով մինչ այժմ եղել է «Սուրբ Խաչ»ի ժողովրդապետը Բելմոնթում, ԱՄՆ։
Սրբազան Քահանայապետը Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայերի Առաջնորդության Առաքելական Կառավարիչ է նշանակել Գերաշնորհ Հայր Միքայել Բասսալեին, ով մինչ այժմ եղել է «Սուրբ Խաչ»ի ժողովրդապետը Բելմոնթում, ԱՄՆ։ Հայր Բասսալեն ծնվել է Հալեպում, Սիրիա, 1969թ. Հունվարի 19-ին. քահանայական ձեռնադրությունը ստացել է 1997թ. Դեկտեմբերի 21-ին, անդամակցելով Զմմառի Պատրիարքական Կղերին։ Անցյալում ծառայել է այս Առաջնորդությանը՝ […]
2022 թվականի մարտի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կընծայաբերի Ռուսաստանը և Ուկրաինան Մարիամի Անարատ Սրտին, կոչ անելով խաղաղության պարգևին:
2022 թվականի մարտի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կընծայաբերի Ռուսաստանը և Ուկրաինան Մարիամի Անարատ Սրտին, կոչ անելով խաղաղության պարգևին: Հռոմի պապը խնդրում է, որ միևնույն ժամանակ, Հայաստանի ժամանակով ժամը 20:00-ին, մենք, աղոթքներով, հոգեպես միանանք Նրան, մեր ծխական համայնքներում կամ անհատապես:
Սուրբ Աթոռը և Հայաստանի Հանրապետությունը
Երևանում Առաքելական Նվիրակությունը (Սուրբ Աթոռի Դեսպանություն) Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համերաշխության նշանն է Հայ Ազգի հետ: Նույնիսկ նախքան 1991 թվականին Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետություն միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատվելը, 20-րդ դարի համաշխարհային իրադարձությունները ավելի մտերմացրեցին Սուրբ Աթոռն ու Հայաստանը։ Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը (1854-1922) այն մարդկանցից է, ով Հայաստանի կողմից մեծ […]
Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչությունը Հայաստանում
Աշխարհի շատ երկրների համար, ամենաերկար դիվանագիտական հարաբերությունը Պապական պետության հետ է եղել, որն ինքնին աշխարհի ամենահին դիվանագիտական մարմիններից է: Հռոմեական եկեղեցու եւ Հայաստանի միջև հարաբերությունները թվագրվում են վաղ քրիստոնեությունից, երբ 2000 տարի առաջ քրիստոնեությունը Երուսաղեմից տարածվեց «հայտնի աշխարհով» մեկ՝ որտեղ հանդիպումները և փոխանակումները փոխակերպվեցին ամենօրյա կյանքին վերաբերող հարցերի քննարկման հարթակի։ […]
Սուրբ Աթոռի համաշխարհային դիվանագիտական հարաբերությունները
Սուրբ Աթոռը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ունի 185 պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության [1]: Չնայած նրան որ Վատիկանը Սուրբ Աթոռի մաս է կազմում, սակայն Սուրբ Աթոռը նույնը չէ, ինչ Վատիկան քաղաք-պետությունը: Սուրբ Աթոռը կաթողիկէ եկեղեցու համընդհանուր կառավարությունն է, որը գտնվում է Վատիկան քաղաք-պետությունում՝ 0.44 քառակուսի կիլոմետր […]






