Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • Italiano
    • English
  • Facebook
  • Twitter
  • 11 Դեկտեմբերի 2020
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

Առաքելական Նվիրակը այցելում է Հայաստան

2020 թ.-ի Դեկտեմբերի 5-9-ը, Առաքելական Նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը՝ առաքելական նվիրակության դիվանագիտական ​​խորհրդական Հայր Ջուզեպպե Լատեռցայի հետ,  այցելեցին Հայաստան: 

Այցի ընթացքում Նվիրակը փոխանցեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի համերաշխությունը, հոգևոր ներկայությունն ու առաքելական օրհնությունը իր այցելած բազմաթիվ համայնքներին և անհատներին։ Նա ժամանակ անցկացրեց Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցում՝ («Հռոմի Պապի հիվանդանոցը» Հայաստանում) տնօրեն Հայր Մարիո Կուկարոլոյի հետ: Հենց հազարավոր զոհերի պատճառ դարձած 1988 թ. Աղետալի երկրաշարժի 32-րդ տարելիցի նախօրեին, Առաքելական Նվիրակը հիշատակեց Կամիլիան հայրերի անմնացորդ նվիրումը, ովքեր 1991 թ.-ին ՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի խնդրանքով, կառուցեցին այս առողջապահական հաստատությունը: Այսօր հիվանդանոցի առաջ խնդիր է ծառացել զբաղվել ՔՈՎԻԴ-19 առողջապահական համաճարակային ճգնաժամով և Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժածներին մարդասիրական օգնություն ապահովելով:

Արքեպիսկոպոս Ժոզե Բետանկուրը կանգ առավ տեղի գերեզմանոցներում՝ հարգանքի տուրք մատուցելու Լեռնային Ղարարաբաղի պատերազմում վերջերս զոհված զինվորներին․ աղոթելու և նրանց հավերժական հանգիստը օրհնելու համար: Սպիտակի Գթության Քույրերի տանը նա արդեն առիթ էր ունեցել ունկնդրել բազմաթիվ պատմություններ պատերազմին մասնակից վիրավոր զինծառայողներից, ովքեր տարբեր ֆիզիկական հաշմանդամություն են ձեռք բերել և Գթության Քույրերը նրանց աջակցում են:

Նույն ժամանակահատվածում, «L’Oeuvre d’Orient» կաթողիկե գործակալության գործադիր տնօրեն Պարոն Վինսենթ Քայոլը նույնպես այցելում էր տարածաշրջանը և Պապական Նվիրակի հետ նրանք կարծիքներ փոխանակեցին առկա կարիքներին օժանդակելու վերաբերյալ: 

2020թ. դեկտեմբերի 6-ին, Գյումրիի Սրբոց Նահատակաց կաթողիկէ մայր տաճարում Պապական Նվիրակը մասնակցեց կիրակնօրյա Սուրբ Պատարագին և անձամբ հանդիպեց պատերազմում վիրավորվածների, փախստականների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ՝ ցանկանալով նրանց համբերություն և հավատ։ 

Հայկական Կարիտասի տնօրեն պարոն Գագիկ Տարասյանը ուղեկցում էր Պապական Նվիրակին և նրանք միաժամանակ քննարկում էին, կաթողիկե մարդասիրական գործակալության տարբեր ծրագրերը, որոնք վերաբերում են բազմաթիվ տեղահանվածներին, վիրավորներին, հակամարտությունից հետո որբ մնացած երեխաների մեծ թվին: Քննարկվեց նաև կորոնավիրուս համաճարակի հետևանքով առաջացած առողջապահական ճգնաժամը, որը խորացնում է բնակչության արդեն իսկ գոյություն ունեցող կենսական խնդիրները։ 

Երևանում, Առաքելական Նվիրակն այցելեց, Արքեպիսկոպոս Ռաֆաել Մինասյանին՝ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդին, իսկ ավելի ուշ Սրբոց հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանի ռեկտոր և Անարատ Հղության Միաբանության քույրերի հոգևոր հովիվ Հայր Մաշտոցին` քննարկելու արժեքավոր մարդասիրական օգնությունը, որ ցուցաբերվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած փախստականներին և, ընդհանրապես, այն ծանր հումանիտար, քաղաքական և սոցիալական իրավիճակը, որում հայտնվել է հայ ազգը այս օրերին։

Երեքշաբթի օրը, դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Պապական Նվիրակին։ Ընդունելության ժամանակ Կաթողիկոսը իր եղբայրական ողջույնները հղեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապին և իր գնահատանքը հայտնեց նրան իր աղոթքների համար։ Նրանք խոսեցին հայ ազգի համար ցավալի իրավիճակի մասին և Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Պապական Նվիրակին Հայաստան կատարած այցի համար:

Անարատ Հղության տոնը հանդիսավոր նշվեց Երևանում՝ Մայր Թերեզայի Գթության Քույրերի տանը, որտեղ երկու նորընծա քույրեր նորոգեցին իրենց ուղտերը Քույր Մարտինայի, իրենց տարածքային Մեծավորի, համայնքի անդամների և Պապական Նվիրակի առջև:

Դեկտեմբերի 8-ին, Առաքելական Նվիրակին ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարոն Ավետ Ադոնցը: Ծավալուն քննարկում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի նոյեմբերի 10-ին կնքված վերջի զինադադարի պայմանագրի իրագործման վերաբերյալ, ինչպես նաև երկրում պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները, տարածաշրջանի հայ մշակութային ժառանգությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը և հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքները:

Հայաստանում Պապական Նվիրակը հանդիպեց նաև ՀՀ Նախագահ, Պարոն Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում Պարոն Սարգսյանը փոխանցեց իր  սրտագին ողջույնները Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և շնորհակալություն հայտնեց նրան տարածաշրջանում խաղաղությանը ուղղված կոչերի և աղոթքների համար: Հանդիպումը տևեց գրեթե մեկ ժամ և քննարկվեց հարցերի լայն շրջանակ` նախագահի գրասենյակի և հայ ազգի վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հարակից խնդիրների վերաբերյալ, հայկական յուրահատուկ և հարուստ մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև, ազգի ապագան կերտելու անհրաժեշտության վերաբերյալ:





Prev PostՆոյեմբեր 1, 2020թ․-ի, Մարեմյան կեսօրվա աղոթք
Next PostԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Վերջին գրառումները

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
  • Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
  • Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
  • ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Copyright 2022, All rights reserved.