Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. «Լեռնային Ղարաբաղ․․․ սա ողբերգություն է…. Չպետք է կարծել, որ հնարավոր է վեճը լուծել բռնության մեթոդների կիրառմամբ, այլ միայն միջազգային հանրության օժանդակությամբ՝ բանակցությունների միջոցով»:
«Բոլոր սրբերի տոնի այս օրը եկեք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ անկայուն զինադադարի պայմաններում զինված բախումներ են ընթանում, զոհերի ողբերգական աճով, տների, շենքերի և աղոթատեղիների ավերմամբ, խաղախ բնակչության ներգրավվածությամբ աճով: Ողբերգակա՜ն է։ Ես կուզենայի ի սրտե նորոգել իմ կոչը հակամարտության պատասխանատու կողմերին, որպեսզի նրանք հնարավորինս արագ միջամտեն և անհապաղ դադարեցնեն անմեղների արյունահեղությունը: Չպետք է կարծել, որ հնարավոր է վեճը լուծել բռնության մեթոդների կիրառմամբ, այլ միայն միջազգային հանրության օժանդակությամբ՝ բանակցությունների միջոցով:
Իմ մասով, ես բոլոր տառափյալների կողքին եմ և հրավիրում եմ [բոլորին] խնդրել սրբերի բարեխոսությունը այս տարածաշրջանի կայուն խաղաղության համար»: