- 21 Դեկտեմբերի 2020
- admin
- 0 Comments
- Senza categoria
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Մենք պատրաստվում ենք նշել Սուրբ Ծննդյան տոնը և գալիք 2021 Նոր Տարին:
Առաքելական Նվիրակությունում մենք ունենք մի քանի Սուրբ Ծննդյան տիկնիկարկղեր, որոնք մեզ հիշեցնում են, թե ինչ մեծ իրադարձություն ենք մենք տոնում: Սուրբ Ծննդյան տիկնիկարկղեր ցուցադրելը մեկդարյա ավանդույթ է, որը սկիզբ է դրել Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին` որպես Բեթղեհեմում Հիսուսի ծնունդի պատկերավոր հիշեցում։ Մսուրի մեջ դրված Մանուկ Քրիստոսի շուրջ հավաքված մարդկանց արձանիկները ներկայացնում են ինձ ու ձեզ նման մարդկանց:
Այս անցնող տարին Հարավային Կովկասի համար փորձությունների տարի էր, անգամ կարող ենք ասել` ողբերգական և աղետալի իրադարձությունների տարի: Դեկտեմբերի սկզբին իմ Հայաստան կատարած ճանապարհորդության ընթացքում ես հանդիպեցի, լսեցի շատ մարդկանց և վերապրեցի նրանց հետ պատերազմի վիշտը: Այստեղ՝ Վրաստանում, քաղաքական իրավիճակն էր անհագիստ: Հարավային Կովկասում շատերը կորցրեցին իրենց սիրելիներին Քովիդ -19 վիրուսի պատճառով:
Այսօր, հատուկ ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այն մարդկանց, ովքեր ծառայում են հասարակության ընդհանուր բարիքին, անկախ նրանց բնագավառներից՝ լինեն մասնագետներ, թե կամավորներ: Եկեղեցին նույնպես հասարակությանը էական ծառայություններ է մատուցում: Նրանց առատաձեռն, անձնազոհ ծառայությունը հենց ինքը՝ բարեգործությունն է: Այն արտացոլված է Սուրբ Ծննդյան տիկնիկարկղի խորհրդում:
Չնայած անցած տարին դժվար տարի էր, և շատերին այն անորոշության, ցավ և դատարկություն է բերել, ամեն դեպքում Սուրբ Ծնունդը տարվա յուրահատուկ ժամանակաշրջաններից է: Այն մեզ տալիս է ավելին, քան աշխարհն է կարող մեզ առաջարկել: Սա հույսի շրջան է: Հույսն է, որ մղում է շատերին այս ժամանակներում բարին գործել մերձավորի հանդեպ: Մենք նույնպես պետք է պահպանենք այս հույսը և շարունակենք ծառայել ի շահ բոլորի:
Սա հավատի ժամանակաշրջան է: Սուրբ Ծննդյան տիկնիկարկղը պատմում է ավելի լավ աշխարհի մասին: Երբ մենք ենք տալիս, և տալիս ենք գոհունակությամբ և ավելի լավ աշխարհ ստեղծելու հավատով: Մանուկ Հիսուսը կյանքը տվեց փրկության համար: Մարիամ Աստվածածինը և Սուրբ Հովսեփը իրենց կյանքը նվիրեցին Հիսուս Մանկանը և աշխարհին: Մոգերը նվիրեցին իրենց գանձերը: Իրականում, մեր կյանքի ամենամեծ հարստությունը մարդիկ են։ Աղոթելով, միավորվելով և ծառայելով մենք բացում ենք մեր սրտերն ու նվիրում ամենքին:
Հավատ, հույս և սեր քրիստոնեական առաքինությունների ոգով, ես կցանկանայի բոլորին մաղթել օրհնված Սուրբ Ծննդյան տոներ և Նոր Տարի 2021: