Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • Italiano
    • English
  • Facebook
  • Twitter
  • 18 Հոկտեմբերի 2021
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

Սուրբ Աթոռի համաշխարհային դիվանագիտական հարաբերությունները

Սուրբ Աթոռը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ունի 185 պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության [1]: Չնայած նրան որ Վատիկանը Սուրբ Աթոռի մաս է կազմում, սակայն Սուրբ Աթոռը նույնը չէ, ինչ Վատիկան քաղաք-պետությունը: Սուրբ Աթոռը կաթողիկէ եկեղեցու համընդհանուր կառավարությունն է, որը գտնվում է Վատիկան քաղաք-պետությունում՝ 0.44 քառակուսի կիլոմետր ինքնիշխան, անկախ տարածք: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ղեկավարում է ինչպես Վատիկան քաղաք-պետությունը, այնպես էլ Սուրբ Աթոռը: Սուրբ Աթոռը խոսում և գործում է համայն կաթողիկէ եկեղեցու անունից։ Միջազգային իրավունքում Սուրբ Աթոռը ճանաչված է որպես ինքնիշխան իրավաբանական անձ: Սուրբ Աթոռը գոյություն ունի վաղ քրիստոնեկան ժամանակներից ի վեր։  Ամբողջ աշխարհից դեսպանները պաշտոնապես հավատարմագրված են Սուրբ Աթոռում, այլ ոչ թե Վատիկան քաղաք-պետությունում: 

Պապական ներկայացուցիչները կամ Առաքելական Նվիրակները (դեսպանները) պաշտոնապես հավատարմագրված են պետություններում և միջազգային կազմակերպություններում: Առաքելական Նվիրակները ճանաչվում են որպես Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ:

Որպես ինքնիշխան մարմին, Սուրբ Աթոռը գործում է համաշխարհային հարթակում, և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը աշխարհի ամենանշանակալի բարոյական ձայներից է:

Սուրբ Աթոռը ներկայացնում է կաթողիկէ եկեղեցին, որը համաշխարհային կրոնական հաստատություն է՝ 1,4 միլիարդից ավելի հավատացյալներով (աշխարհի բնակչության ավելի քան 17,5%-ը), որը իր 500,000 քահանաների, 800,000 քույրերի/միանձնուհիների և 219,655 ծուխերի միջոցով ծառայում է մոլորակի գրեթե ամեն մի անկյունում [2]: Սուրբ Աթոռը արտոնյալ զրուցակցի կարգավիճակ ունի մյուս երկու աբրահամյան կրոնների հետ՝ իսլամի և հուդայականության:

Սուրբ Ֆրանցիսկոս Պապի ներդրումը միջազգային խնդիրներում կարևոր է բոլոր ազգերի համար: Սուրբ Աթոռը աշխարհի ամենահին, ամենամեծ և իրապես համաշխարհային հաստատություններից մեկն է:

Սուրբ Աթոռը հավատարմագրված դեսպանությունների համար արժեքավոր միմյանց լսելու վայր է: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հաճախ է անդրադառնում այն բազմաթիվ ոլորտներին, որոնց համար Սուրբ Աթոռը և պետությունների միջազգային հանրությունը միասին աշխատում են. խաղաղություն, մարդկային արժանապատվություն, սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, շրջակա միջավայր և այլն։

Վերջին տարիների ընթացքում Սուրբ Աթոռը նպաստել է մի շարք միջազգային խնդիրների լուծման գործընթացներին։ Օրինակ՝ Բիգլի հակամարտության ժամանակ Չիլիի և Արգենտինայի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության հաստատելու գործընթացին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում երկաթյա վարագույրի քանդվելուց հետո անցումային շրջանի գործնթացներին, և այլն:

Ժամանակակից աշխարհի պետական բարձրաստիճան անձը՝ Թագուհի Ելիզաբեթը ասել է. «Մենք խորապես գնահատում ենք Սուրբ Աթոռի ներգրավվածությունը… Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տոտալիտար ռեժիմների անկման գործընթացում, ինչը հարյուր միլիոնավոր մարդկանց ավելի ազատություն տվեց: Սուրբ Աթոռը շարունակում է կարևոր դեր խաղալ միջազգային այնպիսի հարցերում ինչպիսիք են՝ խաղաղության հաստատման և զարգացման գործընթացներին աջակցությունը, և աղքատությանն ու կլիմայի փոփոխությանը վերաբերվող  ընդհանուր խնդիրների լուծումը»[3]

Հռոմի Պապերը դարերի ընթացքում, ներառյալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, համաշխարհային առաջատար գործիչ են եղել` մարդկային արժանապատվությունը և համերաշխությունը պաշտպանելու գործում, հատկապես երբ հարցը վերաբերվում է աղքատներին և հասարակությունից արտաքսվածներին: Նա կոչ է արել մարդու վիճակը բարելավելու համար «նոր մոտեցումներ» կիրառել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ կրոնի ազատությունը, կյանքի որակը, աշխատատեղերի ստեղծումը, կրթությունը, աջակցությունը ընտանիքներին, փախստականներին ու միգրանտներին, և հատկապես հալածյալներին: Նա նաև կոչ է արել բարելավել հիմնական առողջապահությունը, նպաստել աղքատության հաղթահարմանը, հոգ տանել շրջակա միջավայրի մասին և զինաթափվել [4]:

Սուրբ Աթոռի դիվանագիտությունը ձայն է տալիս նրանց, ովքեր ձայնազուրկ են, և ավելի ծանրակշիռ է դարձնում բարոյական արժեքները Ազգերի միջազգային օրակարգերում:

Նշումներ.

 

 

[1] Annuario Pontificio 2020, Վատիկան 2020, էջ 1266-1319

[2] Statistiche Santa Sede, 2020, Վատիկան

[3] Նորին Մեծություն Թագուհու խոսքը ուղղված Հռոմի Պապին, Էդինբուրգ, 16 սեպտեմբերի 2010թ.

[4] Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Շրջաբերականը «Fratelli tutti», Վատիկան, 2020 թվականի հոկտեմբեր:

Prev PostPope Francis meets with the President of the Republic of Armenia His Excellency Mr. Armen Sarkissian
Next PostՍուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչությունը Հայաստանում

Վերջին գրառումները

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
  • Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
  • Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
  • ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Copyright 2022, All rights reserved.