Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • Italiano
    • English
  • Facebook
  • Twitter
  • 21 Դեկտեմբերի 2020
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Մենք պատրաստվում ենք նշել Սուրբ Ծննդյան տոնը և գալիք 2021 Նոր Տարին:

Առաքելական Նվիրակությունում մենք ունենք մի քանի Սուրբ Ծննդյան տիկնիկարկղեր,  որոնք մեզ հիշեցնում են, թե ինչ մեծ իրադարձություն ենք մենք տոնում: Սուրբ Ծննդյան տիկնիկարկղեր ցուցադրելը մեկդարյա ավանդույթ է, որը սկիզբ է դրել Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին` որպես Բեթղեհեմում Հիսուսի ծնունդի պատկերավոր հիշեցում։  Մսուրի մեջ դրված Մանուկ Քրիստոսի շուրջ հավաքված մարդկանց արձանիկները ներկայացնում են ինձ ու ձեզ նման մարդկանց:

Այս անցնող տարին Հարավային Կովկասի համար փորձությունների տարի էր, անգամ կարող ենք ասել` ողբերգական և աղետալի իրադարձությունների տարի: Դեկտեմբերի սկզբին իմ Հայաստան կատարած ճանապարհորդության ընթացքում ես հանդիպեցի, լսեցի շատ մարդկանց և վերապրեցի նրանց հետ պատերազմի վիշտը: Այստեղ՝ Վրաստանում, քաղաքական իրավիճակն էր անհագիստ: Հարավային Կովկասում շատերը կորցրեցին իրենց սիրելիներին Քովիդ -19 վիրուսի պատճառով:

Այսօր, հատուկ ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այն մարդկանց, ովքեր ծառայում են հասարակության ընդհանուր բարիքին, անկախ նրանց բնագավառներից՝ լինեն մասնագետներ, թե կամավորներ: Եկեղեցին նույնպես հասարակությանը էական ծառայություններ է մատուցում: Նրանց առատաձեռն, անձնազոհ ծառայությունը հենց ինքը՝ բարեգործությունն է: Այն արտացոլված է Սուրբ Ծննդյան տիկնիկարկղի խորհրդում:

Չնայած անցած տարին դժվար տարի էր, և շատերին այն անորոշության, ցավ և դատարկություն է բերել, ամեն դեպքում Սուրբ Ծնունդը տարվա յուրահատուկ ժամանակաշրջաններից է: Այն մեզ տալիս է ավելին, քան աշխարհն է  կարող մեզ առաջարկել: Սա հույսի շրջան է: Հույսն է, որ մղում է շատերին այս ժամանակներում բարին գործել մերձավորի հանդեպ: Մենք նույնպես պետք է պահպանենք այս հույսը և շարունակենք ծառայել ի շահ բոլորի:

Սա հավատի ժամանակաշրջան է: Սուրբ Ծննդյան  տիկնիկարկղը պատմում է ավելի լավ աշխարհի մասին: Երբ մենք ենք տալիս, և տալիս ենք գոհունակությամբ և ավելի լավ աշխարհ ստեղծելու հավատով: Մանուկ Հիսուսը կյանքը տվեց փրկության համար: Մարիամ Աստվածածինը և Սուրբ Հովսեփը իրենց կյանքը նվիրեցին Հիսուս Մանկանը և աշխարհին: Մոգերը նվիրեցին իրենց գանձերը: Իրականում, մեր կյանքի ամենամեծ հարստությունը մարդիկ են։ Աղոթելով, միավորվելով և ծառայելով մենք բացում ենք մեր սրտերն ու նվիրում ամենքին: 

Հավատ, հույս և սեր քրիստոնեական առաքինությունների ոգով, ես կցանկանայի բոլորին մաղթել օրհնված Սուրբ Ծննդյան տոներ և Նոր Տարի 2021:

Prev PostԱռաքելական Նվիրակը այցելում է Հայաստան
Next PostՆորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2021 թուականի Մեծ պահքի պատգամը

Վերջին գրառումները

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
  • Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
  • Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
  • ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Copyright 2022, All rights reserved.