Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • Italiano
    • English
  • Facebook
  • Twitter
  • 23 Սեպտեմբերի 2020
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

Կարիտասի 25-ամյակը Վրաստանում և Հայաստանում

Կարիտասի 25-ամյակը Վրաստանում և Հայաստանում

 

Գերապայծառ Հայրեր,

Հարգելի Նախագահներ Վրաստանի և Հայաստանի Կարիտասների,

Պատվարժան Հայրեր և Քույրեր,

Կարիտաս Վրաստանի և Հայաստանի գործընկերներ,

Կարիտաս Վրաստանի և Հայաստանի սիրելի ընկերներ,

 

        

Մենք տոնում ենք Վրաստանի և Հայաստանի Կարիտասի գործունեության 25 տարին: Կարիտաս Վրաստանը և Հայաստանը Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպություններ են, կաթողիկէ եկեղեցու բարեգործական գործակալությունը, որը հիմնադրվել է 1897թ.-ին: Միջազգային Կարիտասը ավելի քան 165 Կարիտաս կազմակերպությունների համադաշնություն է, որոնք աշխատում են աշխարհի ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում: Միջազգային Կարիտասը մոտ երկու անգամ ավելի մեծ է, քան Կարմիր խաչը, Կարմիր Մահիկը և Դավթի Աստղը կազմակերպությունները իրար հետ միասին:

 

         2019թ․-ի մայիսին Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպություններից ավելի քան 300 պատվիրակներ հավաքվել էին Հռոմում՝ Միջազգային Կարիտասի 21-րդ Ընդհանուր Ժողովին, և հանդիպման թեման էր՝ «Մեկ համամարդկային ընտանիք, մեկ ընդհանուր տուն»: Այս առիթով, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպեց պատվիրակների հետ և խոսեց այն մասին, թե ինչ է Կարիտասը՝ նրա ինքնության, աշխարհում ներգրավվածության և նրա հասարակության մեջ ներկայության մասին: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քաջալերեց Կարիտասի բոլոր համագործակիցներին ուշադիր լինել Կարիտասում մեր աշխատանքի երեք շատ կարևոր հասկացություններին՝ բարեգործություն, համապարփակ զարգացում և հաղորդություն:

Սրբազան Քահանայապետը հիշեցրեց մեզ, որ Կարիտասի կատարած բարեգործությունը «իր էությամբ Աստվածային է»: Բարեգործությունը պետք է ավելին լինի, քան ծառայություն մատուցելը: Հռոմի Պապը նշեց, որ եթե մենք բարեգործությունը համարենք զուտ մարդկային ծառայություն, ապա Եկեղեցին, ինչպես նաև Հայկական և Վրացական Կարիտասները, կդառնան լոկ մարդասիրական գործակալություններ, իսկ նրա բարեգործական ծառայությունը` պարզապես «նյութատեխնիկական աջակցություն»: Ուստի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հորդորում է, որ Կարիտասի տրամադրած բարեգործությունը պետք է ավելին լինի, քան ծառայությունը:

Հռոմի Պապը նաև շեշտեց, որ Կարիտասը և նրա կողմից տրամադրվող բարեգործությունը պետք է մարդու համընդհանուր զարգացման հիմքային մաս կազմեն: Սա մեր արձագանքն է և մեր հակաթույնը այսօրվա հասարակության մեջ տիրող «անտարբերության մշակույթը դեն նետելուն» ուղված: Ձեր հավատը և ձեր Աստծո ընկալումը (անկախ այն բանից, թե ինչ դավանք ունեք՝ կաթողիկե, առաքելական, ուղղափառ, բողոքական կամ որևէ այլ) պետք է լինի Հայկական և Վրացական Կարիտասներում ձեր կատարած աշխատանքի կենտրոնում: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշեց, որ «ամենավատ խտրականությունը, որից տառապում են աղքատները, հոգևոր ուշադրության բացակայությունն է…»: «Կարիքավորները» Աստծո կարիքն ունեն «և մենք Կարիտասում պարտավոր ենք նրանց ցույց տալ Աստծո բարեկամությունը, Աստծո օրհնությունը և Աստծո Խոսքը»:

Եվ վերջապես, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրավիրում է մեզ մտածել, թե ինչպես են իրար հետ կապված բարեգործությունն ու հաղորդությունը: «Հաղորդությունը Քրիստոսի մեջ և Եկեղեցում կենդանություն է հաղորդում, ուղեկցում է և կայացնում է բարեգործ ծառայությունը»: Հաղորդությունը «տեսանելի հավատքն է գործողութան մեջ»: Միևնույն ժամանակ այս ընդհանուր գործողությունն է, որ դառնում է հաղորդության գործիք: Մենք միասին հաղորդության մեջ ենք մտնում այն ժամանակ, երբ աշխատում ենք ավելի լավ աշխարհ կառուցել: Այսպիսով, բարեգործությունն ու հաղորդությունը միասնական են իրենց գոյության մեջ։

Կարիտաս Վրաստանն ու Հայաստանը առանց բարեգործություն անելու գոյություն ունենալ չեն կարող: Բարեգործությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր կարիքավորին: Այն կարիքավորի հետ Աստծո սիրով ողողված փոխհարաբերությունն է։ Բարեգործության մեջ պարփակված է մեր սիրտը, հոգին և մեր ամբողջ էությունը: Կարիտասը լոկ բարեգործական կազմակերպություն չէ: Այն ավելի՛ն է: Այն հասցնում է ամբողջ աշխարհի կաթողիկե հավատացյալների աղոթքներն և միջոցները յուրաքանչուր անհատին ում օգնում է Կարիտասը: Կարիտասը Քրիստոսին աղքատների մեջ տեսնելն է: Բարեգործության այս կաթողիկե ոգու շնորհիվ է, որ կառավարությունը կամ ֆինանսական այլ հաստատությունները աջակցում են Կարիտասի ծրագրերին: Հետևաբար, այստեղ ՝ Վրաստանում և Հայաստանում, Կարիտասը կաթողիկե եկեղեցու գործող սերն է, որը հասանելի է յուրաքանչուր կարիքավորի անկախ դավանանքից, գույնից կամ ռասայից:

Այժմ, երբ մենք նշում ենք Կարիտասի ծառայության 25 տարիները Վրաստանում և Հայաստանում, մենք պետք է երկակի ուշադրություն դարձնենք մեր ժառանգությանը: Կարիտասը գոյություն ունի Վրաստանում և Հայաստանում անկախությունը վերականգնելուց անմիջապես հետո: Կարիտասի ծառայություններն անկասկած ավելի բարելավվեց՝ նվիրված կրոնական կառույցների և բարի կամքի տեր մարդկանց շնորհիվ: Մինչ այս տարածաշրջանում պաշտոնապես հաստատվելը, Կարիտասը ներգրավված էր Հայաստանում 1988թ․-ի երկրաշարժի զոհերի հետագա խնամքի մեջ: Կարիտասն օգնություն էր ցուցաբերում առաջնագծում, երբ 2008թ․-ին Վրաստանում պատերազմ սկսվեց: Կարիտասը դժվարության մեջ հայտնված երեխաների, երիտասարդների համար տուն, արհեստանոց և հանդիպման վայր է, որտեղ նրանց կյանքը նոր իմաստ է ստանում։ Որտեղ նրանք նոր հմտություններ, նոր հնարավորություններ և, որ ամենակարևորը, նոր հույս են ձեռք բերում:

Կարիտասը առաջնային տեղում է առողջապահության և տնային խնամքի գործում: Այսօր Կարիտասը առաջատար է առողջապահության ոլորտի տարբեր բնագավառներում` սահմանելով համազգային ստանդարտներ և արձագանքելով այսօրվա սոցիալական մարտահրավերներին և կարիքներին: Կարիտասը կարիքավորին մեկնած օգնության ձեռքն է:

Թող որ Ամենակալ Տերը շարունակի օրհնել Վրաստանի և Հայաստանի Կարիտասներին և առաջնորդի, կարիքավորներին աջակցելու ընթացքում, Ձեզ ձեր կայացրած որոշումների և գործերի մեջ:

 

Շնորհակալություն։

 

+ Ջոզե Ա. Բետենկուր

Առաքելական Նվիրակ Վրաստանում և Հայաստանում

Prev PostՖրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կիրակնօրյա Մարեմյան Աղօթքի ընթացքում աղոթել է Կովկասի խաղախության համար.19.VII. 2020
Next PostՀռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին

Վերջին գրառումները

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
  • Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
  • Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
  • ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Copyright 2022, All rights reserved.