Nunziatura Apostolica della Santa Sede Nunziatura Apostolica della Santa Sede
  • Գլխավոր
    • Կաթողիկե Եկեղեցի
      • Հայկական Ծես
      • Լատինական Ծես
    • Կարիտաս
    • Հաստատություններ
      • Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան
      • Կրոնական համայնքներ
  • Լուրեր
  • Առաքելություն
    • Հռոմեական հայրապետները և Կովկասը
      • Պապ Ֆրանցիսկոսը
      • Պապ Բենեդիկտոս 16-րդ
      • Պապ Հովհաննես Պողոս 2-րդ
    • Պապական Նվիրակ
    • Անձնակազմ
    • Պատմություն
  • Ֆոտո Պատկերասրահ
  • Կապ
    • Հավելյալ Նյութեր
  • Հայերեն
    • Հայերեն
    • Italiano
    • English
  • Facebook
  • Twitter
  • 28 Սեպտեմբերի 2020
  • admin
  • 0 Comments
  • Senza categoria

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին

Սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը (Մայր Աթոռ Սուրբ էջմիածին) հանդիպեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Վատիկանում: Սակայն այցելությունը ընդհատվեց, Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսված հակամարտության պատճառով, և պատրիարքը նույն օրը ստիպված եղավ վերադառնալ Հայաստան: 

Նորին Սրբություն Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պաշտոնական այցով ժամանել էր Հռոմ (Վատիկան) սեպտեմբերի 26-ին, որտեղ նրան դիմավորել էին Վատիկանի իշխանության ներկայացուցիչները: Ծայրագույն Պատրիարքը Հռոմում գտնվելու ընթացքում պետք է նաև հանդիպեր պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին, Արևելյան Եկեղեցիների Միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիին և Քրիստոնեական Միասնության պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխին:

Ն.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․-ի այցը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հաջորդիվ էր Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի 2019թ․-ի նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին կատարած պաշտոնական այցին։ 2019թ․-ի գարնանը, պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, Ֆլորենցիայում նույնպես հանդիպել է Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսին։   

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ժողովրդի նկատմամբ և Հայաստանը այցելել է 2016 թվականին: Դրանից առաջ, նա Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացուն դասել է Ընդհանրական Եկեղեցու ուսուցիչների շարքում: Ավելի ուշ՝ 2018թ․-ին, Վատիկանի պարտեզներում բացվեց մեծն խորհրդավոր սրբի արձանը։ Արարողությանը ներկա էին Նորին Սրբություն Գարեգին Բ․-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս-Պատրիարք Ն.Ս․ Արամ Առաջինը և Գերհարգելի Հայր Գրիգոր Պետրոս XX Գաբրոյանը:

 

Հայ Առաքելական Եկեղեցին խթանել է հարաբերությունները Հռոմեական Աթոռի հետ: Կաթողիկե եկեղեցու աջակցությամբ Հայ Առաքելական եկեղեցին աշխատում է Իտալիայում բացել նոր աղոթատեղիներ առաքելական եկեղեցու հավատացյալների համար:

Prev PostԿարիտասի 25-ամյակը Վրաստանում և Հայաստանում
Next PostԿովկասում խաղաղության կոչ և աղոթք

Վերջին գրառումները

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
  • Ֆրանչիսկոս պապի խոսքերը Հրեշտակ Տեառն աղոթքից հետո 10 դեկտեմբեր 2023 թ
  • Նորին Գերազանցություն, Պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար՝ Արք․ Փոլ Ռիչարդ Գալլահեր Միավորված Ազգերի Կազմակերպություն Գլխավոր Ասամբլեա (UNGA)
  • ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
  • Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Copyright 2022, All rights reserved.