Առաքելական Նվիրակությունը, որը տեղակայված է Թբիլիսիում՝ Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելությունն է, որը պատասխանատու է Վրաստանի Պետության եւ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմանի հարաբերությունների համար։
Այն ղեկավարվում է Առաքելական Նվիրակի կողմից (Nuncio), ով ըստ միջազգային կոնվենցիայի ունի դեսպանի աստիճան և կաթողիկէ եկեղեցում արքեպիսկոպոսի եկեղեցական տիտղոս:
Պապական Նվիրակը դե յուրե Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեկանն է:
Առաքելական Նվիրակը ծառայում է որպես կապող օղակ Սուրբ Աթոռի և հավատարմագրված պետության միջև երկկողմ հարաբերությունների, միջազգային համագործակցության, մարդու արժանապատվության և քրիստոնեական արժեքների առաջխաղացման գործում:
Առաքելական Նվիրակը պապական մշտական ներկայացուցիչն է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներում: Գրասենյակը ապահովում է հաղորդակցություն տարածաշրջանում գործող կաթողիկէ երեք ծեսերի միջեւ ՝ հայկական, ասորա-քաղդեական և լատինական: