Ժամանակակից դիվանագիտական հարաբերությունների պատմություն
Հռոմի Առաքելական Աթոռի հարաբերությունները հայ և վրաց ազգերի հետ հնագույն են:
Արդի դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի Պետության և Հայաստանի Հանրապետության հետ հաստատվել են 1991 թ.-ին երկրների անկախության հռչակումից հետո: Դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատումը տեղի է ունեցել 1992 թ. -ի մայիսի 23-ին:
Սուրբ Աթոռը աշխարհում առաջին պետություններից էր, որն ստեղծեց մշտական դիվանագիտական առաքելություն Հարավային Կովկասում: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այցելություններ են կատարել Հարավային Կովկասի երկրներ, և տարիների ընթացքում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ այցեր են եղել:
Սուրբ Աթոռը չի դադարեցրել իր ձայնը լսելի դարձնելուց միջազգային ֆորումներում, մասնավորապես պաշտպանելով ինքնիշխանության, կոնֆլիկտների լուծման, խաղաղության, զարգացման, մարդկային արժանապատվության խթանման, միջազգային կարգի և քրիստոնեական արժեքների պահպանման սկզբունքները: