19րդ դարը հայ կաթողիկե համայնքի համար հեղաշրջման դարաշրջան էր, երբ մեծ թվով համայնքի անդամներ տեղահանվեցին և ուղարկվեցին Կովկասի տարբեր կողմեր՝ հարավային Ռուսաստան, Ուկրաինա և այլուր:
1850թ․-ին ստեղծվեց Արդվինի հայոց թեմը՝ հյուսիսային Թուրքիայի և Կովկասի հայերին ծառայելու համար: Մինչ Ռուսական կայսրությունում ապրող հայ կաթողիկեները, պատկանում էին Տիրասպոլի Ժողովրդապետության եկեղեցական իրավասությանը:
1909թ․-ին Գերհարգելի Սարգիս Տեր-Աբրահամյանը նշանակվեց Կովկասի հայկական ծեսի կաթողիկեների Առաքելական Կառավարիչ: Նրա հովվական առաքելությունը մեծ հաջողություն ունեցավ:
Սովետական միության տարիներին հավատացյալները շատ հալածանքներ կրեցին, իսկ Հայաստանում և Վրաստանում ապրող հայ կաթողիկեները մեծ բռնաճնշումների ենթարկվեցին: 1991թ.-ի հուլիսի 13-ին, խորհրդային կարգերի փլուզումից հետո, Սուրբ Աթոռը հիմնեց ներկայիս Առաջնորդական-Թեմը` իր «Սրբոց Նահատակաց» աթոռանիստ եկեղեցով (2010-2015թթ․), որը տեղակայված է Գյումրիում: